Marca-ն հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան բարձր է գնահատում իր գործընկերոջ` Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասին և «արքայական ակումբ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի գործողությունները խաղադաշտում:
«Կասիլյասի բացակայությունը միշտ մեծ կորուստ է համարվում: Նա Իսպանիայի ազգային հավաքականի և «Ռեալ»-ի ավագն է: Չնայած այն փաստին, որ «արքայական ակումբ»-ի կազմում են նաև այլ հզոր դարպասապահներ, միևնույն է` Կասիլյասի բացակայությունը մեծ կորուստ է թիմի համար:
Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա ամբողջ աշխարհը գիտի նրա արժանիքների մասին: Նա ունիկալ է դարպասի ուղղությամբ հարվածներ կատարելու գործում: Նման հարվածներ կարող է կատարել միայն Քրիշտիանուն»,- նշել է դե Խեան:







































