Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Սեդրակյանի գլխին գործ են սարքում, նրա «հեչ պետքն էլ չէ». մամուլ

Հայրիկյանի դեմ մահափորձի առթիվ վարույթ իրականացնող ԱԱԾ քննչական վարչության հայտնած օպերատիվ տեղեկություններն ավելացնում են հարցականներն այս մութ գործում: «Հրապարակը» գրում է, որ իրավապահները հայտնում են, որ կասկածյալներ Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել, բայց հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերում նրանք լուռ էին և վախեցած նայում էին կամերային: «Ինքնախոստովանության» գոնե մի փոքր դրվագ չցուցադրեցին՝ ավելի համոզիչ լինելու համար, այն դեպքում, երբ «02»-ն ամեն մի հասարակ «կաթսա» գողացողից հարցազրույց է վերցնում: 1966 թ. ծնված Խաչատուր Պողոսյանի մասին, որի տանը հայտնաբերվել է նագանը, ասվում է, որ նա նախկինում դատապարտված է եղել թմրամիջոցների ապօրինի վաճառքի համար: Հարությունյանի մասին ոչ պաշտոնական տեղեկություն է շրջանառվում, որ նրա եղբայրը նույնպես հանցագործ աշխարհի ներկայացուցիչ է: Այս տվյալները հաղորդվելուն պես շատերը հետևություն արեցին, որ նշված անձինք կախյալ են իրավապահներից և գործարքի մեջ են կամ էլ ԱԱԾ հրամանով կալանավայր գործուղվողներ են: Կնստեն՝ դուրս կգան:

Բայց հարցերի հարցը սպանության դրդապատճառն է. ինչո՞վ էր այս տղաներին խանգարում Հայրիկյանը: Վարկածներից մեկը, որը ձերբակալումից երկու օր անց նետվեց մամուլ, առնչվում է էպոսագետին: Իրավապահներն այս մասին հայտարարություն չեն արել, բայց ինքը՝ Վարդան Սեդրակյանը չժխտեց, որ ճանաչում է բռնվածներից երկուսին էլ: Մեկն իրենց հարևանն է, մյուսն էլ իրենց տանը գործ անող բանվորներին է տարել-բերել իր տաքսիով: Նա սառնասրտորեն կանխատեսեց, որ ընտրություններից հետո իրեն անպայման կձերբակալեն: Համաձայնեք, որ այս սառնասրտությունը բնորոշ չի նման վիճակում հայտնվող այլ հանրային գործիչների: Օրինակ, Օսկանյանին, որն առնվազն նյարդայնացած էր իրեն առաջադրված մեղադրանքից և խուսափում է խոսել թեմայի շուրջ: Իսկ էպոսագետը նույնիսկ չի ժխտում, որ իր հին «Վոլվոն» նվիրել է ենթադրյալ քիլլերներից մեկին: Երեկ նա պաշտպանեց երկուսին էլ: «Խաչիկի մասով չեմ կարող ասել, քանի որ ընդամենը մի տարի եմ ճանաչում, բայց Սամվելին փոքր երեխա ժամանակից գիտեմ: Ինքը նույնիսկ բանակ չի գնացել, երևի զենքը հեռուստացույցով է տեսել: Շատ լավ արհեստավոր է, բայց որ գնա մարդ սպանի, չգիտեմ: Նույնիսկ չգիտեմ, Սամվելը 8-րդ դասարանն ավարտեց, թե չէ: Մեկը 8-ի Բ-ն է ավարտել, մյուսը՝ 7-ի Գ-ն: Մեկը լավ նստած է դեղերի վրա, որ կես ժամ ուշանա, կգրի, էն մեկին էլ էնքան կծեծեն, որ ինչ ուզես, կգրի: Իրեն այստեղ կծեծեն, ախպորն էլ՝ էն մյուս տեղում»:

«Հրապարակի» տեղեկություններով, իրավապահները շոշափում են Սեդրակյանի հետ առնչվող անձանց շրջանակը, ուսումնասիրվում են նրա կապերը «Միտք» վերլուծական կենտրոնի հետ, որի շենքում գտնվում է Վարդան Սեդրակյանի աշխատասենյակը: Կենտրոնի մասնագետները հիմնականում աչքի են ընկել Հարավային Կովկասում և հարակից շրջաններում քաղաքական գործընթացների և տնտեսական իրավիճակի ուսումնասիրությամբ: Ընդ որում, «Միտքի» վերլուծաբաններն ազգային խնդիրները լուծելիս ամենառադիկալ քայլերի կողմնակից են եղել, ինչպիսին է, օրինակ, Վարդան Սեդրակյանի ծրագրում Նախիջևանը Հայաստանին միացնելու կետը: Հենց այս կենտրոնի հետ էր առնչվում երիտասարդ և արկածախնդիր գործիչ Էդգար Հելհելյանը, որն անշուշտ հետաքրքիր է իրավապահներին: Նա երեք տարի առաջ «Ազգային նոր պահպանողական շարժում» կուսակցությունը ստեղծեց, նաև մի կայք, որը ֆինանսավորում էր Անդրանիկ Նիկողոսյանը, որը ներկայանում է որպես ԱՊՀ-ում երիտասարդական խորհրդի ղեկավար: Ըստ լուրերի, Հելհելյանը բոլորին «քցել» է, բոլոր տեղերից, այդ թվում «Միտք»-ից, քշվել է և փախել Ռուսաստան:

Ի դեպ, մեկ տարի առաջ նա հարցազրույց էր տվել «Հետք»-ին, որտեղ փառաբանել էր Ռոբերտ Քոչարյանին և հեռակա առաջարկել նրան իր թեկնածությունն առաջադրել, քանի որ ինքն է միակ փրկությունը հայ ազգի համար: Ըստ «Միտք» կենտրոնի տնօրեն Էդուարդ Աբրահամյանի, Հելհելյանը կենտրոնի հետ կապ չի ունեցել և գաղափարական առումով հակասություններ է ունեցել կենտրոնի վերլուծաբանների հետ, ապա ինչ-որ փաստաթղթեր է վերցրել և հեռացել: Ինչ վերաբերում է Սեդրակյանին, ապա, ըստ Աբրահամյանի, նա մի շարք սեմինարներ է անցկացրել երկու տարի առաջ: «Հիմա նա մեր շենքում է, զուտ ընկերական կարգով օգնում ենք նրան, իսկ եթե հարց է լինում, ինքն է օգնում մեզ»,- ասաց Էդուարդ Աբրահամյանը: Հարցին, թե ինչպես է վերաբերվում Սեդրակյանի՝ մահափորձի մեջ մեղադրվելու վարկածին, ասաց. «Մարդը, որը զբաղվել է գիտությամբ, որոշել է երկրի համար լավ բան անի, և մի օրում ինչ բացասական գաղափար ասես, որ չեն մտցրել: Նրա ինչի՞ն էր պետք, ի՞նչ իմաստ ուներ դա անելը»:

Էդուարդ Աբրահամյանը պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ալիկ Աբրահամյանի որդին է և քարոզարշավից առաջ մամուլում վարկած շրջանառվեց, որ հենց Ալիկ Աբրահամյանն է կանգնած Վարդան Սեդրակյանի մեջքին և հովանավորում է նրան: Մեկնաբանելով այս կարծիքը, Էդուարդ Աբրահամյանն ասաց. «Սկզբից Սեդրակյանին փորձում էին կապել երկրների հետ, կառույցների հետ, հետո հորս հետ կապեցին: Իմ հոր հետ մի անգամ են երևի իրար տեսել: Հետո, իմ հայրը ոչ զբաղվում է քաղաքականությամբ, ոչ էլ նման ցանկություն ունի: Ինքն իր ագարակում իր համար հանգստանում է»:

«Հրապարակը» Վարդան Սեդրակյանին էլ մի քանի հարց ուղղեց իր և Հայրիկյանի դեմ կատարվածի կապի մասին:

– Դա իմ սիրած թեման է, ամբողջ կյանքս մահափորձերի մեջ եմ:

Երբ նման կասկածներ կան, անձինք նյարդայնանում են, իսկ Դուք հանգիստ եք:

– Ես 88 թվականից եմ Սերժ Սարգսյանին ճանաչում: Նրա գործելակերպն էլ գիտեմ: Ես եղել եմ Վազգենի ամենամոտիկ մարդկանցից մեկը:

Ուզում եք ասել, որ սարքո՞ւմ են Ձեր գլխին:

– Եզդին գյուղինստիտուտ է ուզում փողով ընդունվի, նենց հարց պետք է տան, որ նա պատասխանի: Ասում են՝ ի՞նչ է մտնում բանջարաբոստանային կուլտուրաների մեջ: Եզդին պատասխանում է՝ որ հասար (չափար) չքաշենք, կով էլ կմտնի, օճխար էլ: Հիմա, Եթե քայլեր չանես, գործ էլ կսարքեն, ամեն ինչ էլ կանեն:

Հայրիկյանը նախաքննության վերաբերյալ ոչ մի հարցի չի պատասխանում, իսկ Վարդան Սեդրակյանին երեկվա իր ասուլիսում բնորոշեց որպես տարօրինակ մարդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում