Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման «Գրանադա»-ի դեմ (9:1) խաղից հետո գովեստի խոսքեր է հղել թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հասցեին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Ռոնալդուն ֆենոմեն է: Նա միշտ օգնում է թիմին: Ուրախ եմ նրա համար: Նա արժանի է այս խոսքերին:
Ես, Բեյլը և Ռոնալդուն հիանալի մարզավիճակում ենք գտնվում: Աշխատում ենք, որպեսզի օգնենք թիմին»,- հայտարարել է ֆրանսիացի հարձակվողը:










































