«Վալենսիա»-ի կիսապաշտպան Սերխիո Կանալեսը խոսել է «ՊՍԺ»-ի դեմ առաջին խաղի ելքի մասին, ինչպես նաև գնահատել է իր թիմի շանսերը պատասխան խաղում:
«Սա վատ արդյունք է մեզ համար: Մենք գիտեինք, որ «ՊՍԺ»-ն լավ է խաղում հարձակման գծում, ինչն էլ նրանք ապացուցեցին:
Բայց դեռ ոչինչ կորած չէ: Գիտենք, որ դժվար է լինելու, բայց փորձելու ենք հաղթել արտագնա խաղում: Եթե արագ գոլ խփենք, դա մեզ շանս կտա», – խաղացողի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:










































