Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Գրանադա»-ին:
«Արքայական ակումբ»-ը դիտարժան խաղ ցուցադրեց և ջախջախիչ` 9:1 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Քրիշտիանու Ռոնալդուն դարձավ պոկերի, իսկ Կարիմ Բենզեման` դուբլի հեղինակ:
«Ռեալ»-«Գրանադա»` 9:1
1:0 Գարեթ Բեյլ (25’), 2:0 Քրիշտիանու Ռոնալդու (30’), 3:0 Քրիշտիանու Ռոնալդու (36’), 4:0 Քրիշտիանու Ռոնալդու (38’), 5:0 Կարիմ Բենզեմա (52’), 6:0 Քրիշտիանու Ռոնալդու (54’), 7:0 Կարիմ Բենզեմա (56’), 7:1 Իբանյես (74’), 8:1 Մայնց (83’, ինքնագոլ), 9:1 Քրիշտիանու Ռոնալդու (90’)








































