Ինչպես տեղեկացնում է իսպանական Marca-ն, Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն, չնայած աճուկի վնասվածքին, կկարողանա մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղին:
Հաղորդման համաձայն՝ Ալոնսոն թիմի վերջին մարզմանը չի կարողացել մինչև վերջ աշխատել՝ մյուսներից ավելի վաղ հեռանալով:
Աղբյուրը նշում է, որ Ալոնսոն պատրաստ կլինի այսօրվա խաղին:











































