Հռոմում կաթոլիկական Ավագ հինգշաբթիի հսկման ծառայության իր քարոզի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել է միջազգային խոշորագույն կազմակերպություններին՝ մեղադրելով նրանց լռությունը քրիստոնյաների զանգվածային սպանությունների կապակցությամբ, որոնք նա անվանել է դավադրական։
Տասնյակ հազարավոր մարդիկ միացել են Ֆրանցիսկոս պապին՝ Քրիստոսի խաչելության ծեսի հիշատակման ժամանակ։
Երթի մասնակիցների մեջ եղել են նաև քրիստոնյա փախստականներ Սիրիայից և Իրաքից, ինչպես նաև «Բոկո Հարամ» խմբավորման գործողությունների արդյունքում կենդանի մնացած նիգերացի կաթոլիկներ։ Նախօրեին Հռոմի պապը Քենիայի համալսարանական քոլեջում ուսանողների վրա կրակոցներն անվանել էր «անիմաստ դաժանություն»։










































