Իտալական «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հասկացնել է տվել, որ ուրախ կլիներ, եթե անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեն որոշում կայացներ տեղափոխվել Իտալիա, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Տուրեի հետ բանակցություններ չենք վարել և ես նշել եմ, որ նա «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստ է: Սակայն մենք երջանիկ կլինեինք, եթե «Ինտեր»-ը փորձեր ձեռք բերել Տուրեի տրանսֆերը:
Մենք պետք է ուշադիր լինենք և հետևենք ֆեյր փլեյի կանոններին, սակայն ես վստահ եմ, որ «Ինտեր»-ը գալիք մրցաշրջանում դառնալու է Իտալիայի լավագույն ակումբներից մեկը»,- հայտարարել է Մանչինին:









































