Իսպանական ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, որ Խաբի Ալոնսոն, ով վնասվածքի պատճառով բաց էր թողել «Սևիլիա»-ի դեմ խաղը, չի մասնակցելու նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ առաջին հանդիպմանը:
Այնուամենայնիվ Marca-ն տեղեկացնում է, որ Ալոնսոն «Յունայթեդ»-ի դեմ հանդիպմանը մասնակցելու է վնասվածքով: Մարզչական շտաբը ևս կողմ է այս տարբերակին, քանի որ Ալոնսոյի մասնակցությունն այդ խաղին կարևոր է համարում:
Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը տեղի կունենա փետրվարի 13-ին:










































