Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը նոր պայմանագիր կառաջարկի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:
Ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն իսպանացի մասնագետին կառաջարկի պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2017թ.: Էնրիկեի գործեղ պայմանագրի ժամկետը լրանում է 2016թ.:
Հիշեցնենք, որ մրցաշրջանի մեկնարկային հատվածում Էնրիկեին սուր քննադատության էր ենթարկվում: Շատերն էին կարծում, որ նա պաշտոնանկ կարվի թիմի անվստահ խաղի ու Լիոնել Մեսսիի հետ կոնֆլիկտի համար: Այնուամենայնիվ, թիմը կարգավորեց խաղը, իսկ մարզիկը կարգավորեց հարաբերությունները Մեսսիի հետ:
Այժմ «Բարսելոնա»-ն 68 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Ռեալ»-ին գերազանցելով 4 միավորով, Իսպանիայի գավաթի խաղարկությունում դուրս է եկել եզրափակիչ, իսկ Չեմպիոնների լիգայում՝ քառորդ եզրափակիչ:









































