Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Արցախի ԱԺ ընտրությունները հերթակա՞ն են, թե՞ որոշիչ

Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելու են Ազգային ժողովի հերթական ընտրություններ: Այս ընտրությունները հետաքրքրական են այն առումով, որ արտախորհրդարանական ուժերից «Ազգային վերածնունդը» վայելում է հասարակական աջակցություն և ընտրություններին, ամենայն հավանականությամբ, կհաղթահարի գոնե նվազագույն շեմն ու ներկայացվածություն կունենա խորհրդարանում, ինչը շատերի կարծիքով՝ էապես կփոխի ներկայիս գրեթե միապաղաղ խորհրդարանի պատկերը:

Նշենք, որ Ղարաբաղի Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցություն չկա, միայն Վիտալի Բալասանյանն ու Վահան Բադասյանն են այժմ հանդես գալիս որպես անկախ և մեծամասնության որոշումներին հիմնականում դեմ արտահայտվող պատգամավորներ:

Ինչպես ցույց են տալիս իրադարձությունները՝ այս ընտրությունները ևս չեն փայլի իրենց արդարությամբ ու թափանցիկությամբ:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն, օրինակ, մտահոգություն հայտնեց ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Աղաբեկյանի առաջադրման առնչությամբ՝ այն առումով, որ Աղաբեկյանը իր թեկնածությունն առաջադրել է ԼՂՀ Սահմանադրության խախտմամբ։

«ԼՂՀ Սահմանադրության համաձայն՝ պատգամավոր կարող է ընտրվել վերջին հինգ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Հայաստանում և Արցախում բոլորին հայտնի է, որ Արթուր Աղաբեկյանը 2007-2012թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր և պատիվ է ունեցել ՀՅԴ-ն ներկայացնելու ՀՀ խորհրդարանում։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արթուր Աղաբեկյանը խնդիր ունի պարզաբանելու, թե ինչպես նրան հաջողվեց 2007-2012թթ. ընկած ժամանակահատվածում մշտապես բնակվել Արցախում, պահպանել այստեղ ընտրական իրավունքն ու միաժամանակ զբաղեցնել Հայաստանի Հանրապետությունում ԱԺ պատգամավորի պաշտոնը»,- ասված է Արմեն Ռուստամյանին ուղղված Ղուկասյանի բաց նամակում:

Ի դեպ, մինչ այս պահը Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը Դաշնակցության կողմից չի էլ հերքվել:

ՀՅԴ նախկին անդամ Ադելլա Աբրահամյանը, ով 2003-2008թթ. եղել է Դաշնակցության Ստեփանակերտի կոմիտեի գործավարը և բոլորովին վերջերս դուրս է եկել կուսակցությունից, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե ընտրություններով հնարավոր կլինի որևէ բան փոխել Արցախում։ «Ես չեզոք եմ վերաբերվում այս ընտրություններին»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության գործունեությանը՝ Ադելլա Աբրահամյանն ասաց, որ թեպետ ճանաչում է կուսակցության անդամներին, բայց ընդդիմության հանդեպ մնում է թերահավատ. «Ընդդիմադիր լինելու համար պետք է որոշակի ճանապարհ անցնես, այո՛, «Ազգային վերածնունդին» ես ճանաչում եմ, կան երիտասարդներ, որոնք ունեն պարզ մտքեր, քաղաքական այս կամ այն անցուդարձին երբեմն տալիս են պարզաբանումներ, ողջունելի է նրանց ակտիվությունը, բայց կրկնում եմ՝ չեմ կարծում, թե ընտրություններով կարելի է ինչ-որ բան փոխել»:

Խոսելով Արթուր Աղաբեկյանի առաջադրման և դրա շուրջ առաջացած աղմուկի մասին՝ տիկին Աբրահամյանն ասաց, որ Արցախում վերջին հինգ տարիների ընթացքում մշտական բնակության վերաբերյալ ոչինչ ասել չի կարող, սակայն չի կարծում, որ նշված տարիներին Աղաբեկյանն Արցախում ակտիվ գործունեություն է ծավալել:

Ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող ազատամարտիկները ևս անմասն չեն մնում այս ընտրություններին ուղղակի կամ անուղղակի մասնակցությունից: «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Մխիթար Ավետիսյանն, օրինակ, մեզ հետ զրույցում հայտարարել է, որ ինքը սատարում է «Ազգային վերածնունդ» կուսակցությանը և շատ ուրախ է, որ այդ կուսակցությանը սատարում է նաև իր մարտական ընկերը՝ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:

Ընդդիմադիր մեկ այլ ազատամարտիկ՝ Արթուր Խաչատրյանն ընդգրկված է «Շարժում 88»-ի համամասնական ցուցակում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա հույս հայտնեց, որ իրենք անհրաժեշտ թվով քվեներ կստանան։ «Մենք 2012 թվականին ստացել ենք քվե, և կարծում եմ՝ ժողովրդին չենք հիասթափեցրել: Հավանական եմ համարում, որ այդ ձայները մենք նորից ստանանք»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ իրենց կուսակցությունն Արցախում վայելում է ժողովրդական աջակցություն:

Ընդդիմության դաշտում մրցակցությունը, հավանաբար, կընթանա հենց «Ազգային վերածնունդ»-ի և «Շարժում 88»-ի միջև, որի առանցքային անդամներից է ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու, ազատամարտիկ Վիտալի Բալասանյանը:

Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա այս կուսակցությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում արմատական ընդդիմադիր դիրքերից հանդես չի գալիս: ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը մեզ հետ զրույցում ասել էր՝ որոշ հարցերում համամիտ են իշխանական, որոշ հարցերում՝ ընդդիմության տեսակետների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում