Լոս Անջելեսում կայացել է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության 55-րդ արարողությունը: Հոբելյանական միջոցառումը գրավել է մամուլի ուշադրությունը սահմանված խիստ դրես կոդով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Միջոցառումից մի քանի օր առաջ հայտարարվել էր ծայրաստիճան կարճ շրջազգեստների, մեծ և խորը բացվածքների ու կիսաթափանց կտորներից պատրաստված զգեստների արգելքի մասին, որը, սակայն, շատերը խախտել են:









































