Հայտնի է, որ օսկարակիր դերասան Էդի Ռեդմեյնը նկարահանվում է «Դանիացի աղջիկը» ֆիլմում (The Danish Girl), որում մարմնավորում է նկարիչ-տրանսեքսուալ Էյնար Վեգեներին:
Օրերս համացանցում հայտնվել են նոր լուսանկարներ Կոպենհագենում նկարահանման հարթակից, որոնք թույլ են տալիս զննել Ռեդմեյնին իր, ողջ այսպես ասած, գեղեցկությամբ։ Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
Ինչ վերաբերում է ֆիլմի սյուժեին, ապա դրա հիմքում ընկած է դանիացի նկարչի իրական պատմությունը, որը ոգեշնչված իր կնոջով՝ Գրետայով, դիմել էր սեռափոխության:
















































