Գերմանիայի չեմպիոն «Բորուսիա»-ն «Շախտյոր»-ի դեմ առաջիկա խաղից առաջ լուրջ խնդիրներ ունի: Թիմում տիրում է գրիպի համաճարակ ու վնասվածքների ալիք:
Հիվանդացել են թիմի հիմնական դարպասապահ Վայդենֆելլերը, կիսապաշտպան Մարիո Գյոտցեն, ովքեր «Համբուրգ»-ի դեմ խաղից առաջ մի շարք դեղեր էին օգտագործել, իսկ ահա Քևին Գրոսկրոյցի մոտ ամեն ինչ ավելի խորացել է, ու նա հաստատ չի խաղա Դոնեցկում:
Բացի Վայդենֆելլերից ու Գյոտցեից, հարցականի տակ է նաև Մարկո Ռոյսի ու Լուկաս Պիշչեկի մասնակցությունը խաղին: Առաջինի մոտ աճուկային հատվածում խնդիրներ կան, իսկ երկրորդը ձգել է ազդրի մկանը:








































