Իտալիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում կայացան մի քանի հանդիպումներ: Դրանցում գրանցվեցին բավականին հետաքրքիր արդյունքներ:
Մասնավորապես, շարունակվեց «Ռոմա»-ի ճգնաժամը: Այս անգամ մայրաքաղաքային թիմի նկատմամբ հաղթանակ տարավ «Սամպդորիա»-ն:
Մեկ այլ խաղում ոչ-ոքի խաղացին «Բոլոնիա»-ն ու «Սիենա»-ն, իսկ ահա «Ուդինեզե»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Տորինո»-ին:
«Սամպդորիա» – «Ռոմա»՝ 3:1
Գոլերը՝ Էստիգարիբիա, 56՛, Սանսոնե, 73՛, Իկարդի, 77՛ – Լամելա, 75՛
«Բոլոնիա» – «Սիենա»՝ 1:1
Գոլերը՝ Կոնե, 41՛ – Էմեգարա, 33՛
«Ուդինեզե» – «Տորինո»՝ 1:0
Գոլը՝ Պերեյրա, 8՛







































