Բելգիայում գտնվող Լևենի համալսարանի հոգեբանները պնդում են, որ աչքերի շուրջ գոյություն ունեցող կնճիռները, այսպես կոչված «բադի թաթիկները» մարդկանց ավելի հրապուրիչ և խելացի են դարձնում «ուրիշների աչքում»:
Դրա հետ կապված՝ կոսմետիկ վիրաբույժ Նարեշ Ջոշին ասել է. «Իմ հաճախորդներից շատերը երազում են ազատվել «բադի թաթիկներից», սակայն, որպես կանոն, ես փորձում եմ նրանց հակառակը համոզել: Որպեսզի ժպիտը կենդանի և աշխույժ լինի, անհրաժեշտ է ոչ միայն շուրթերի, այլև աչքերի շուրջը գտնվող մաշկի շարժումը: Աչքերի շուրջ ձգված մաշկը ժպիտին անբնական տեսք է տալիս»:









































