Իտալիայում կարծում են, որ Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն տեղափոխվելու է Մադրիդի «Ռեալ»:
Ինչպես տեղեկացնում է Sportmediaset-ը, Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն տեղափոխվելու է «Արքայական ակումբ»՝ Ժոզե Մոուրինյոյին փոխարինելու:
Նշենք, որ Մոուրինյոյի՝ «Ռեալ»-ից հեռանալը շատ հավանական տարբերակ է համարվում Պիրենեյան թերակղզում:








































