«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը խոսել է Մադրիդի «Ռեալ»-ը գլխավորող Ժոզե Մոուրինյոյի մասին: Հիշեցնենք, որ թիմերը հանդիպելու են ՉԼ գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում:
«Երբեք չես իմանա, թե ինչ է իրականում մտածում Մոուրինյոն: Նա շատ խելացի է, և «Յունայթեդ»-ի հասցեին արված գովեստի խոսքերը միայն թիմիս մոտիվացիոն խնդիրների առաջ կանգնեցնելու միտում ունեն:
Ես գիտեմ «Ռեալ»-ի ուժեղ կողմերը: Ամեն շաբաթ դիտում եմ թիմի խաղերը: Նրանք «Սանտիագո Բեռնաբեո»-ում հազվադեպ են պարտվում: Այդ մարզադաշտում ցնցող մթնոլորտ է հանդիպումների ժամանակ: Այդ հանդիպման համար պետք է ճիշտ կազմ ընտրել: Դա ամենամեծ խնդիրն է»,- հայտարարել է Ֆերգյուսոնը:








































