Այսօր ուրբաթօրյա աղոթքի ժամանակ իրականացված ահաբեկչական պայթյունի ժամանակ զոհվել է 45 մարդ, ավելի քան 90 մարդ վիրավորվել է: Ըստ լրատվամիջոցների` պայթյունը տեղի է ունեցել Դարրա Ադամ Խել քաղաքում` Փեշավարից 40 կմ հարավ: Նախնական տվյալներով, պայթյունն իրականացրել մահապարտ ահաբեկիչը: Մինչ այս պահը ոչ մի կազմակերպություն իր վրա չի վերցրել պատասխանատվությունն այս ահաբեկչության համար:
Մզկիթի շենքը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, գրեթե ամբողջովին քանդվել է, փրկարարները փորձում են արագ դուրս բերել տուժողներին: