Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Տիգրան Առաքելյանի խցակցի՝ ինքնասպանության պատճառների մասին նամակն անհետացե՞լ է

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խցակիցը՝ 20-ամյա Սերոբ Մխիթարյանը, փորձել էր ինքնասպանություն գործել:

Երիտասարդն իր հանդեպ սահմանված պատիժը չի ընդունում, ինչի պատճառով էլ, ծնողների հավաստմամբ, հայտնվել է հոգեկան շատ ծանր իրավիճակում:

ԶԼՄ-ներում նրա ինքնասպանության փորձը մեծ աղմուկ բարձրացրեց, ինչից հետո գործին միջամտեց Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ Սերոբ Մխիթարյանին տրամադրելով փաստաբան:

Նշենք նաև, որ երիտասարդի՝ գողության գործով երկրորդ դատավարությունը տեղի կունենա փետրվարի 14-ին: Գողությունը Ս. Մխիթարյանն իր վրա էր վերցրել Շուշիի բանտի անմարդկային պայմաններից խույս տալու և Հայաստան տեղափոխվելու համար։ Առաջին դատական նիստը նշանակված էր փետրվարի 1-ին, դատարանը փաստաբան Մուշեղ Շուշանյանին երկու շաբաթ ժամանակ է տրամադրել՝ գործի մանրամասներին ծանոթանալու համար:

Թեև Սերոբ Մխիթարյանն Արթուր Սաքունցի միջոցով մեզ էր փոխանցել իր հետ կատարված դեպքի բոլոր մանրամասները՝ գրավոր տարբերակով,այդուհանդերձ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ դատապարտյալն ինքնասպանության փորձից առաջ նամակ է գրել, որը հետագայում անհետացել է: Մեր տեղեկությունը ճշտելու համար խոսեցինք քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանի հետ, ով հերքեց նման նամակի առկայությունը՝ ասելով, թե Սերոբ Մխիթարյանն ինքնասպանության փորձից առաջ ոչ մի նամակ չի թողել: 

Նշենք, որ Սերոբ Մխիթարյանի ծնողները՝ Մարիետա Գոքորյանը և Քերոբ Մխիթարյանը, նախկինում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էին, որ իրենց որդին այժմ բանտում է գտնվում մեկ ուրիշի՝ Անդրանիկ Գաբրիելյանի փոխարեն, ում հայրը Ղարաբաղի քննիչ Իգոր Ալավերդյանի ընկերն է, և ըստ ծնողների՝ հենց հայրն է իր ընկերոջը հորդորել որդու հանցանքը բարդել Սերոբ Մխիթարյանի վրա: 

Ծնողները մեղադրում են նաև քննիչ Արտակ Իսկանդարյանին, ով, նրանց հավաստիացմամբ, իր վրա փակ գործ չթողնելու համար ուզում է երկրորդ գողությունը Սերոբի վրա բարդել: Հիշեցնենք նաև, որ Սերոբի հոգեկան վիճակը վատացել էր հատկապես այն բանից հետո, երբ Ա. Իսկանդարյանն այցելել էր դատապարտյալին՝ տեղեկացնելով, որ նրա հանդեպ նոր քրեական գործ է հարուցվել:

Թե ինչ կարող էր գրված լինել նամակում, թողնում ենք ընթերցողի դատին։ Մեր աղբյուրների համաձայն՝ նամակը եղել է կախվելու միջոցով ինքնասպանության փորձ կատարած 20-ամյա Սերոբ Մխիթարյանի գրպանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում