Դոնեցկի «Շախտյոր»-ի նորեկ Թայսոնը հայտարարել է, որ իր ծառայություններով հետաքրքրվել է Լոնդոնի «Չելսի»-ն:
«Այո, ես իրոք առաջարկ ունեի «Չելսի»-ից, բայց միշտ չէ, որ բանակցությունները ավարտվում են պայմանագրի կնքումով: Ես ցանկանում էի տեղափոխվել «Շախտյոր», քանի որ այդ ակումբը համարում եմ մեծ ակումբ: Սա իմ որոշումն է, ու հույս ունեմ, որ կկարողանամ օգնել նոր խաղընկերներիս ու տիտղոսներ նվաճել:
Հիմա իմ հիմնական նպատակն է հայտնվել Բրազիլիայի հավաքականում ու շատ տիտղոսներ նվաճել «Շախտյոր»-ի կազմում»,- Թայսոնի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:





































