Հայտնի ֆուտբոլային մասնագետ Ալեքսանդր Տարխանովը rusfootball.info կայքին տված հարցազրույցում խոսել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի մասին: Տարբեր թիմերի մասին խոսելով՝ Տարխանովն անդրադարձ է կատարել «Անժի»-ին, որը ձեռք բերեց «Շախտյոր»-ի բրազիլացի ֆուտբոլիստ Վիլիանի տրանսֆերը:
– Ամենաթանկ տրանսֆերը ՌՊԼ-ում ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Վիլիանի իրավունքների ձեռքբերումն էր «Անժի»-ի կողմից: Այն արժեցավ 35 միլիոն եվրո: Իսկապե՞ս նրա տրանսֆերն արժե այդքան.
– Ինձ թվում է՝ ոչ: Ամեն պարագայում Վիլիանը հրաշալի ֆուտբոլիստ է: Իմ կարծիքով՝ «Անժի»-ին ուրիշ ոճի հարձակվող էր պետք: Այնպիսի ֆուտբոլիստ, որ խաղարկող է նաև, ինչպես Հենրիխ Մխիթարյանը՝ «Շախտյոր»-ում: Մխիթարյանի պես խաղացողները, մեղմ ասած, շատ են հարկավոր «Անժի»-ին:










































