Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2011թ. մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է սակագների 0.9% աճ, ինչը հիմնականում պայմանավորվել է հանգստի կազմակերպման` 1.0%, տրանսպորտի` 2.8%, բուժսպասարկման` 5.1% ծառայությունների սակագների աճով:
Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է հանրային սննդի ծառայությունների սակագների 0.6% աճ: Մշակույթի ոլորտի և կապի ծառայությունների սակագները նվազել են` համապատասխանաբար 0.6 և 0.3%-ով, իսկ կենցաղային բնույթի, բնակարանային-կոմունալ, կրթության համակարգի, իրավական ու բանկային ծառայությունների սակագները, նախորդ ամսվա համեմատ, մնացել են անփոփոխ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2011թ. մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է ծառայությունների սակագների 0.2-6.0% աճ, ընդ որում` ամենաբարձր աճը գրանցվել է Մարտունի քաղաքում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 0.4%-ով:







































