Մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Չեխիայի ազգային ընտրանուն՝ 2014թ. Աշխարհի Գավաթի խաղարկության ընտրական փուլի շրջանակներում:
ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ ազգային ընտրանին հանդիպմանը նախապատրաստվելու նպատակով մարտի 19-ից կսկսի ուսումնամարզական հավաք, որի ընթացքում մարտի 21-ին կանցկացնի ստուգողական հանդիպում Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ:








































