Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հրաժարվում է խոսել թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հեռանալու մասին:
«Այս շաբաթ հնարավորություն չեմ ունեցել խոսելու նրա հետ: Այնպես որ՝ ձեզ ոչինչ ասել չեմ կարող:
Շրջանառվող լուրերը չեն ազդում Ռոբերտի խաղի վրա: Դրանք որևէ ազդեցություն չեն գործում նաև ինձ վրա: Մեզ մոտ ամեն ինչ կարգին է»,- գերմանական լրատվամիջոցները մեջբերում են մասնագետի խոսքերը:










































