Լոնդոնի «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը շարունակում է գտնվել Մադրիդի «Ռեալ»-ի նշանառության տակ, հայտնում է The Guardian-ը:
Արդեն ամռանը մադրիդյան ակումբը առաջարկ կներկայացնի ուելսցու տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար:
Միևնույն ժամանակ, «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հույս ունի, որ եթե թիմը հաջող ելույթներ ունենա, Բեյլը կմնա թիմում:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Բեյլը արդեն իսկ հասցրել է դառնալ 13 գոլի հեղինակ:







































