ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից արձանագրված և թեկնածուի կայք-էջում զետեղված խախտումների վերաբերյալ ծանուցումները:
Դատախազությունից տեղեկացնում են, որ առանձնացվել են այն հաղորդումները (թվով 5), որոնք պարունակել են ընտրախախտումների վերաբերյալ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տեղեկություններ: Օրենքով սահմանված կարգով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության բաժիններ` ստուգման:








































