Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան որոշում է կայացրել անորոշ ժամանակով միջազգային խաղեր վարելու արտոնագրից զրկել Գանա – Բուրկինա Ֆասո հանդիպման գլխավոր մրցավար Սլամա Ժդադիին: Վերջինս կոպիտ սխալ է թույլ տվել նշյալ հավաքականների հանդիպման ժամանակ՝ խաղադաշտից հեռացնելով Բուրկինա Ֆասոյի ֆուտբոլիստին: Այս մասին հայտարարել է կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:
«Մենք գիտակցում ենք, որ մրցավարները կարող են սխալվել, բայց խաղը վարելու ընդհանուր մակարդակը հիասթափեցնող էր: Այս պահին մրցավարը զրկվում է արտոնագրից անորոշ ժամանակով»,- ասել է քարտուղարը:









































