Ավստրալացի 23-ամյա բռնցքամարտիկ Բրեյդոն Սմիթը մահացել է ֆիլիպինցի Ջոն Մորալդեի հետ մենամարտից երկու օր անց:
Սմիթի ընտանիքի ներկայացուցիչը հայտնել է, որ Բրեյդոնը կոմայի մեջ գտնվել է Բրիսբենի հիվանդանոցում:
10 ռաունդներից բաղկացած մենամարտում բռնցքամարտիկը Մորալդեին զիջել է մրցավարների միաձայն որոշմամբ: Մենամարտի ավարտից 90 րոպե անց նա կոմայի մեջ է ընկել:




































