Բրիտանացի դերասան Մեթ Սմիթը կխաղա Ռայան Գոսլինգի «Ինչպես բռնել հրեշին» (How to Catch a Monster) ֆիլմում՝ հաղորդում է Variety-ն:
Ֆիլմը միայնակ մոր մասին է, որի որդին բացահայտում է ինչ-որ միստիկական քաղաք: Ֆիլմի գլխավոր հերոսուհուն կմարմնավորի Քրիստինա Հենդրիքսը:
Թե ինչպիսին կլինի Սմիթի հերոսը՝ չի նշվում: Հայտնի է, որ ֆիլմում կնկարահանվի նաև Եվա Մենդեսը:
Մեթ Սմիթը այսպիսով առաջին անգամ կխաղա ամերիկյան ֆիլմում: Մինչ այժմ դերասանը նկարահանվել է միայն եվրոպական ֆիլմերում:










































