«Լիվերպուլ»-ի 35-ամյա պաշտպան Ջեյմի Կարագերը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ավարտելու է մարզական կարիերան:
Կարագերը «Լիվերպուլ»-ի կազմում անցկացրել է ավելի քան 700 խաղ, իսկ Անգլիայի ընտրանու մարզաշապիկով խաղադաշտ է դուրս եկել 38 անգամ:
«Այս հայտարարությունն անում եմ այն բանի համար, որ մեր մարզչին չանհանգստացնեն իմ՝ մարզական կարիերան ավարտելու հետ կապված հարցերով: Ես արդեն վերջնական որոշում եմ կայացրել»,- հայտարարել է Կարագերը:









































