Իսպանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` «Բարսելոնա»-ի մարզչական շտաբը շարունակում է մտածել թիմի համար նոր դարպասապահի իրավունքներ ձեռք բերելու մասին:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի ներկայիս դարպասապահ Վիկտոր Վալդեսը հայտնել է, որ չի երկարաձգելու իր պայմանագրի ժամկետը, որը լրանալու է 2014 թվականին: Այդ առումով ակումբի ղեկավարների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Վալենսիա»-ի դարպասապահ Դիեգո Ալվեսը:
Հարկ է նշել, որ «Վալենսիա»-ի ղեկավարները գիտակցում են, որ բարդ կլինի դարպասապահին պահել թիմում` հաշվի առնելով այլ ակումբներից ստացված առաջարկները:
Առաջիկա օրերին կատալոնական ակումբը բանակցություններ կսկսի դարպասապահի տրանսֆերի շուրջ, եթե վերջնական որոշում կայացնի Ալվեսի օգտին:









































