Ռեյկյավիկում ավելի քան 7 հազար հոգի բողոքի ցույցի է դուրս եկել՝ Իսլանդիայի կառավարության՝ ԵՄ-ին անդամակցելուց հրաժարվելու որոշման դեմ, տեղեկացնում է Agence France=Presse-ը:
Իսլանդիայի կառավարությունը հինգշաբթի հետ է կանչել ԵՄ-ին անդամակցելու մասին հայցը, քանի որ կարծում է, որ երկրի շահերն ավելի լավ կպաշտպանվեն Եվրոպական միությունից դուրս: Նման որոշում կառավարությունը կայացրել է առանց պառլամենտի հետ քննարկման, որը դեռ 2009-ին էր որոշել ԵՄ անդամակցության հայց ներկայացնել:
Խորհրդարանի անդամների մի մասը պահանջում է ԵՄ-ին անդամակցելու հարցով համազգային հանրաքվե անցկացնել:










































