Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հազարավոր մարդիկ մասնակցել են բողոքի ցույցի, որը կազմակերպել էր ադրբեջանական ընդդիմությունը: «Կանգնեցրե՛ք թալանը» կարգախոսով ակցիան անցկացվել է ի նշան ազգային արժույթի արժեզրկման դեմ բողոքի:
Ինչպես հաղորդում է BBC-ն, մանաթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 34, իսկ եվրոյի նկատմամբ` 30%-ով: Նավթով և գազով հարուստ Ադրբջանը լուրջ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել նավթի գների նվազման և Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի պատճառով:
Տեղեկատվության համաձայն` սա ադրբեջանական ընդդիմության խոշորագույն ակցիաներից մեկն է վերջին տարիների ընթացքում: Հաջորդ բողոքի ցույցը նշանակված է ապրիլի 5-ին:








































