Իրանը սկսել է «Գադիր» թևավոր հրթիռների սերիական արտադրություն՝ սեփական մշակմամբ։ Այս մասին տեղեկացնում է Ֆարս գործակալությունը:
Իրանի ՊՆ բրիգադային գեներալ Հոսեյն Դեհգանը հայտարարել է, որ «Գադիր» հրթիռները կարող են ռազմական պատրաստականության բերվել, ռազմական գործողությունների թատերաբերում տեղակայվել նվազագույն ժամկետներում և օժտված են ռազմական այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք են թռիչքը չափազանց ցածր բարձրության վրա՝ բարձր ճշգրտության նավիգացիոն սարքավորումների օգտագործմամբ, ինչպես նաև նպատակակետից նվազագույն շեղումը, և կարող են խոցել մինչև 300 կմ հեռավորության վրա գտնվող թիրախը:
Իրանի ՊՆ-ը նաև նշել է. «Թիրախի խոցման բարձր ճշգրտությունը և երկրի ցանկացած կետում այս հրթիռի արագ տեղակայման հնարավորությունը զգալիորեն մեծացնում են Իրանի օդային, ցամաքային ու ծովային ուժերի հարվածային հզորությունը»:










































