Sky Sports պարբերականը ներկայացրել է վիճակագրական ուշագրավ տվյալներ:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվողներ Ուեյն Ռունին, Ռոբին վան Պերսին ու Ռադամել Ֆալկաոն ընթացիկ մրցաշրջանում խփել են այնքան գոլ, որքան «Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնը:
Քեյնը 26 գոլ խփել է 41 խաղում, իսկ եռյակից այդ արդյունքին հասնելու համար պահանջվել է 74 խաղ:









































