Մեր ժողվուրդը պոեզիայի ծնունդ է, պոեզիայի հարուստ ժառանգություն ունի, բայց վերջին շրջանում ականատեսն ենք լինում, որ բեկումը պոեզիայից գնում է դեպի արձակ: Այս մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Նա նաև ուրախությամբ նշեց, որ այսօր երիտասարդական գրական պարբերական ունենք, երիտասարդ քննադատներ, երիտասարդ գրողներ ունենք, բայց ցավով նշեց, որ երիտասարդական գրական շարժում չունենք:
Իսկ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, համեմատական անցկացնելով հայկական պոեզիայի և արձակի միջև, նշեց, որ պոեզիան իշխում էր 60-ական թվականներին, իսկ 2000 թվից սկսած՝ Հայստանում սկսեց զարթոնք ապրել արձակը:
Արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանն էլ ցավով բարձրաձայնեց, որ մեր արձակը դուրս չի գալիս Հայաստանից, քանի որ պետական աջակցություն, մոտեցում գոյություն չունի:
«Ի՜նչ պետական աջակցության մասին է խոսքը, երբ պետության ղեկավարներից մեկը ասում է, որ գրողին չի սիրում, ատում է»,- ավելացրեց Բակուր Կարապետյանը, սակայն խուսափեց բարձրաձայնել հիշյալ ղեկավարի անունը:









































