Պամելա Անդերսոնը ամբողջովին փոփոխել է իր արտաքինը: «Հրաձիգը» մարտաֆիլմի պրեմիերային, որտեղ գլխավոր դերը Շոն Փենն է խաղացել, Անդերսոնը հայտնվել է նոր սանրվածքով և նոր դեմքով: Ի հայտնությամբ Պամելան խամրեցրել է նույնիսկ ֆիլմի գլխավոր հերոսին, ով ֆիլմը ներկայացրել է իր հայտնի հարսնացուի՝ Շարլիզ Թերոնի հետ, գրում է 7days-ը:
Կարմիր գորգին Պամելան փայլել է խորը դեկոլտեով ոսկեգույն զգեստով: Նա ժամանել է ավագ որդու՝ Բրենդոն Թոմասի հետ: 47-ամյա աստղը հրաժարվել է իր շիկահեր խոպոպներից և մինչև ուսերին հասնող սանրվածք է արել:
Լուրջ փոփոխությունների է ենթարկվել նաև Պամելայի դեմքը, որի վրա, ամենայն հավանականությամբ աշխատել են պլաստիկ վիրաբույժները: Փոփոխվել են այտոսկրերը, կզակը, մաշկն ավելի հարթ է դարձել, կնճիռները հարթվել են: Առայժմ Պամելան չի մեկնաբանում այդ փոփոխությունները:














































