Իտալական «Ռոմա»-ի հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին կարող է բաց թողնել «Ֆիորենտինա»-ի դեմ հանդիպումը, տեղեկացնում է Football Italia-ն:
Ըստ աղբյուրի՝ իտալացի հարձակվողը վնասվածք է ստացել, որի պատճառով բաց է թողել թիմի երեկվա մարզումը:
Հավելենք, որ հանդիպումը, որը տեղի կունենա Եվրոպայի լիգայի շրջանակներում, տեղի կունենա վաղը՝ մարտի 12-ին:









































