Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստները հավատում են թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին և վստահ են, որ իտալացի մասնագետի գլխավորությամբ կպայքարեն ամենաբարձր տիտղոսները նվաճելու համար: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Անչելոտիի մասին տարբեր կարծիքներ են հնչել: Մինչև դեկտեմբեր շրջանառվող լուրերի համաձայն` «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը շատ գոհ է եղել թիմի գլխավոր մարզչից և պատրաստ նոր պայմանագիր առաջարկել նրան:
Այնուհետև լուրեր տարածվեցին, որ Պերեսը մտադիր է հեռացնել աշխատանքից Անչելոտիին` ազգային առաջնության շրջանակներում անցկացրած որոշ անհաջող հանդիպումների պատճառով:










































