Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին վիրահատությունից հետո գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, վկայակոչելով արաբական ԶԼՄ-ները, երեկ 76-ամյա Խամենեին վիրահատվել է Թեհրանի հիվանդանոցներից մեկում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրա մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի քաղցկեղ, որը սկսել է տարածվել այլ օրգանների վրա:
Հիշեցնենք, անցյալ տարվա սեպտեմբերին Ալի Խամենեին բարեհաջող կերպով շագանակագեղձի վիրահատության էր ենթարկվել:










































