Երեկ կայացան Եվրոպայի լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումները: Ինչպես և Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, կիսաեզրափակիչի 4 ուղեգրերից 3-ի հարցը կարելի է լուծված համարել:
«Բենֆիկա»-ն սեփական հարկի տակ խոշոր` 4:1 հաշվով պարտության մատնեց «Էյնդհովեն»-ին, «Պորտու»-ն 5:1 հաշվով ջախջախեց Մոսկվայի «Սպարտակ»-ին, «Վիլյառեալ»-ը նույն 5:1 հաշվով ջախջախեց «Տվենտե»-ին, և միայն «Դինամո Կիև»-«Բրագա» դիմակայության ելքը կորոշվի պատասխան հանդիպումից հետո. Կիևում կայացած խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
«Բրագա»-ի հաջող ելույթի դեպքում Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի չորս թիմերից երեքը կներկայացնեն Պորտուգալիան: