Սմարթֆոնների համար նոր վիրուսը, որը գործում է ОС Android-ի վրա, ի վիճակի է իրականացնել զանգեր ու ուղարկել sms հաղորդագրություններ անգամ այն բանից հետո, երբ օգտատերը անջատել է սարքը:
Իրականում վնասակար ծրագիրը միջամտում է սարքի անջատման գործընթացին ու ստիպում է «հավատալ» այն բանին, որ անջատումը տեղի է ունեցել, հայտնում է AVG-ն: Ծրագիրը ցույց է տալիս աշխատանքի ավարտման նշանը, ապա անջատում է դիսփլեյը, ձայնն ու վիբրացիան, ինչից հետո կարող է հեռախոսի հետ իրականացնել ցանկացած օպերացիա՝ դրա տիրոջից գաղտնի:
Ինչպես հաղորդվում է, վիրուսը գործում է միայն Android-ի 5.0 վարկածից ցածր տարբերակների վրա՝ միայն այն դեպքում, եթե օգտատերը արդեն ինքնուրույն կոտրել է սմարթֆոնը՝ ստանալու համար ադմինիստրատորի իրավունքները:
Հաղորդվում է, որ նոր լրտեսական ծրագիրը հասցրել է վարակել ավելի քան 10 հազար սարք, գերազանցապես Չինաստանում:








































