Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Ջեկ Ուիլշերն ապաքինվել է վնասվածքից, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Ուրախ ենք, որ Ուիլշերը վերադարձել է: Միշտ էլ դժվար է վերադառնալ և միանգամից դուրս գալ խաղադաշտ»,- հայտարարել է ֆրանսիացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Ուիլշերն իր վնասվածքը ստացել էր 2014 թվականի նոյեմբերին:










































