Կատալոնական «Բարսելոնա»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի եզրային պաշտպան Դանի Ալվեսի գործակալը հաստատել է, որ իր հաճախորդը բանակցում է այլ թիմերի հետ, տեղեկացնում է A Bola-ն:
«Մենք դիտարկում ենք այլ ակումբների առաջարկները: Կան մի քանի տարբերակներ, և այդ տարբերակներն Իսպանիայից են:
Ցավում ենք, որ «Բարսելոնա»-ն կապ չի հաստատել մեզ հետ: Մենք դեռ սպասում ենք թիմի գործողություններին»,- հայտարարել է գործակալը:






































