Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը, ով վերջերս էր քննադատել իր թիմի ֆուտբոլիստներին, հայտարարել է, որ գոհ է իր թիմի խաղից, տեղեկացնում է Goal.com-ը:
«Եթե վերհիշենք Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ ը 20-րդ տուրերը, ապա կհասկանանք, որ մեր թիմն ամենալավն էր: Երբեք գոհ չեմ եղել հարյուր տոկոսով, սակայն մենք ի զորու ենք խաղալ այնպես, ինչպես խաղում են իրական չեմպիոնները:
Վստահ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ակումբն է: Կարող եմ ասել, որ թիմում առկա մթնոլորտը շատ ջերմ է: Բոլորս առաջընթաց ենք գրանցել»,- ընդգծել է հոլանդացի մարզիչը:








































