Ամերիկացի դերասանուհի Պամելա Անդերսոնը տնից վռնդել է շանն ու 2 խորթ աղջիկներին այն բանից հետո, երբ իմացել է, որ իր ամուսինը՝ Ռիկ Սալոմոնը, խնդրել է չեղյալ հայտարարել իրենց ամուսնությունը: Նշվում է, որ տղամարդը դիմել է Լաս Վեգասի դատավորին՝ հայտարարելով, որ Անդերսոնը խաբեությամբ է ամուսնացել իր հետ, հայտնում է The Daily Mail-ը:
Իմանալով ամուսնու հայտարարության մասին՝ Անդերսոնը միանգամից ստիպել է իր տնից հեռանալ խորթ աղջիկներին՝ Հանթերին ու Թայսոնին, ինչպես նաև Bumblebee անունով ռոտվեյլերին: Սալոմոնը խնդրել էր նրան դուստրերին 1 շաբաթ ժամանակ տալ նոր բնակարան գտնելու համար, սակայն Անդերսոնը մերժել է:
Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Պամելան Լոս Անջելեսում ամուսնալուծության հայց է ներկայացրել, սակայն գործի մասին ոչ մի տեղեկություն չկար:









































