Սոցիալական արդարության համաշխարհային օրը նշվում է 2009-ից՝ գրում է Calend-ը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բարձրաձայնել է տոնի սահմանման մասին 2007-ի դեկտեմբերի 18-ի N A/RES/62/10 հատուկ բանաձևում:
Տոնը փետրվարի 20-ին նշելու մեկնակետ է դարձել 1995-ի մարտին Կոպենհագենում կայացած համաշխարհային մակարդակով բարձրագույն հանդիպումը, որի ընթացքում բարձրաձայնվել են ժամանակակից հասարակության սոցիալական զարգացման խնդիրները:
ՄԱԿ-ի անդամ երկրները փետրվարի 20-ը նվիրում են ազգային մակարդակով միջոցառումների անցկացմանը, որոնք նպաստում են սոցիալական արդարության ամրապնդմանը: