ԱՄՆ իշխանությունները ծրագրում են մարզել Սիրիայի 1200 բնակիչների՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Կիրբիի խոսքով՝ իրենք շուրջ 1200 անձանց են առանձնացրել ծրագրում հնարավոր մասնակցության համար։
Ավելի վաղ ԶԼՄ-ները՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնել էին, որ մարտից ԱՄՆ-ը ծրագրում է տարեկան 5000 սիրացու մարզել։ Այս տարեվերջին ծրագրի մասնակիցները թիվը կարող է կազմել մոտ 3000։
Անձանց ընտրությունը կկատարվի ԱՄՆ տվյալների կառավարական բազաների և տարածաշրջանային գործընկերների հետախուզական տվյալների կիրառմամբ։ Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Կատարն ու Հորդանանն արդեն առաջարկել են իրենց տարածքում տեղակայել ուսումնամարզական ճամբարներ։









































