Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Պայթյուն, որ մաքրում է օդը

Թեժ փետրվարը սկսվեց ու ավարտվեց ակնթարթորեն: Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը պատերազմից միանգամից անցան հրադադարի: Ծառուկյանը հայտարարեց, որ հրաժարվում է պատերազմից և հանրահավաքից, որ հայտարարել էր փետրվարի 20-ի համար՝ ի պատասխան Սերժ Սարգսյանի հայտնի ելույթի: Մի հարց է բաց մնում՝ Ծառուկյանը հրապարակավ հրաժարվեց Սերժ Սարգսյանի դեմ պատերազմից, բայց Սերժ Սարգսյանը հրապարակավ չի հրաժարվել այն ելույթից, որն ունեցել է Գագիկ Ծառուկյանի դեմ:

Իհարկե, հիմա ելույթի, այսպես ասած, մետաստազային դրսևորումները ՀՀԿ-ի տարբեր գործիչների կատարմամբ կմնան անցյալում, այլևս չեն շարունակվի, սակայն միևնույն է՝ փետրվարի 12-ն արդեն եղել է, հետագա օրերի բնորոշումներն ու հարցազրույցներն արդեն եղել են, դրանք ոչ ոք չեղյալ չի հայտարարել, Գագիկ Ծառուկյանից ոչ ոք դրանց համար ներողություն չի խնդրել, չեն ասել՝ կներեք, սխալվել ենք, թերագնահատել ենք ձեր ինտելեկտն ու քաղաքական պոտենցիալը: Համենայն դեպս առայժմ ՀՀԿ-ն, այսպես ասած, «զադնի չի դրել», ինչպես Ծառուկյանի քաղաքական դաշնակիցներից մեկը կասեր: Ու ստացվում է, որ առայժմ «զադնի է դնում» միայն ԲՀԿ-ն, իսկ մի շարք հարցեր եղածի, լինողի և լինելիքի մասին մնում են բաց:

Մասնավորապես, ինչ է կատարվելու ոչիշխանական բևեռի հետ՝ Ծառուկյանի հայտարարությունից հետո: Այն, որ բևեռի հետ ինչ-որ բան կատարվում է, դեռ ամիսներ առաջ էր տեսանելի, սակայն հանրությանը հավատացնում էին, որ ունեն իշխանափոխության հարցի շուրջ հստակ և հաստատակամ կոնսենսուս և գնում են այդ ճանապարհով: Փաստորեն, հասարակությանը խաբում էին, էլ չասած այն մասին, որ ամեն կերպ անվանարկում էին այն մարդկանց, ովքեր փոքր-ինչ փորձում էին մտածել և քննարկել նման կոնսենսուսի ոչ միայն իրականությունը, այլև թեկուզ իրատեսականությունը:

Ոչիշխանական բևեռից որևէ մեկը ներողություն խնդրելո՞ւ է հանրությունից այդ ստի ու խաբեության համար: Ներողությունների հարցը ստեղծված իրավիճակում իսկապես շատ ակտուալ է, քանզի Ծառուկյանից ոչ միայն ՀՀԿ-ն ունի ներողություն խնդրելու հարց՝ թեև երևի թե հենց ՀՀԿ-ն է, որ նման հարց չունի՝ ՀՀԿ-ն ընդունել է մարտահրավերն ու գնացել դաժան հակադարձման, իշխանապահպանության բնազդով: Իսկ նրանք, ովքեր Ազատության հրապարակի հարթակից կամ տարբեր էջերից Գագիկ Ծառուկյանին բուրժուադեմոկրատական հեղափոխության, համաժողովրդական շարժման առաջնորդ, հայկական Իվանիշվիլի կամ Չե Գեվարա էին հռչակում, նրանք ներողություն խնդրելո՞ւ են Ծառուկյանին նման փաստի առաջ կանգնեցնելու, նրա քաղաքական պատրաստվածության, մեղմ ասած, ոչ այնքան բարձր մակարդակը շահարկելու և շահագործելու համար, հանուն իրենց անձնական նկրտումների և նպատակների:

Հայաստանի քաղաքական դաշտում իսկապես պայթյուն տեղի ունեցավ, և այդ պայթյունը այս անգամ միանշանակ հասարակության օգտին է, քանի որ պայթեց մի քաղաքական փուչիկ, որ փչվել էր, և որին կապել էին հասարակությանը՝ փուչիկի օգնությամբ կտրելով նրան գետնից, գետնի վրա եղած իրական խնդիրներից, հասարակությանը բարձրացնելով օդ և ըստ էության անկշռության վիճակ ստեղծելով հասարակական դաշտում:

Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցած պայթյունն այս տեսանկյունից յուրահատուկ է հայաստանյան անկախության ողջ շրջանի համար, քանի որ այն ըստ էության պայթեցրել է այդ շրջանի ողջ ընթացքը: Եվ չափազանց խորհրդանշական էր, որ ներկայիս փուչիկի փչման գործում ներգրավվել էին այդ ընթացքի բոլոր դերակատարները, կամ գրեթե բոլոր առանցքային դերակատարները՝ առաջին տարիներից սկսած: Պայթել է հավաքական փուչիկը և դա եզակի պայթյուն է, որը հանրությանը վնասելու փոխարեն, պարզապես բացել է տեսադաշտը, բացել է աչքերը: Թեև իհարկե, աչք ունեցողը տեսնում և ականջ ունեցողը լսում էր մինչև այդ էլ:

 

Լուսանկարը՝  armtimes.com

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում